Вверх

Ազարը կդառնա «Չելսիի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը


Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը «Չելսիի» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր, տեղեկացնում է The Telegraph-ը:

Նոր պայմանագրով 23-ամյա ֆուտբոլիստը շաբաթական կստանա 200 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ եւ կդառնա լոնդոնյան ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողը:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ազարը 16 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ: