Вверх

«Տոտենհեմը» կփորձի ձեռք բերել Դումբիային հունվար ամսին


Անգլիական «Տոտենհեմը» հետաքրքրված է Մոսկվայի ԲԿՄԱ-ի հարձակվող Սեյդու Դումբիայի ծառայություններով եւ պատրաստվում է գալիք տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել իվուարցի խաղացողին:

Միակ խնդիրը խաղացողի տրանֆերային արժեքն է: Նկատենք, որ ռուսական ակումբի ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 25 միլիոն եվրո: Անգլիական կողմը գտնում է, որ մոսկովյան ակումբը շատ է պահանջում Դումբիայի համար:

Վերջինիս աշխատավարձը ԲԿՄԱ-ում կազմում է շաբաթական 54 հազար ֆունտ ստերլինգ:

ArmFootball.com