Вверх

«Տոտենհեմը» հաղթանակ կորզեց «Սուոնսիի» հետ խաղում (տեսանյութ)


Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Տոտենեմն» արտագնա խաղում առավելության հասավ «Սուոնսի Սիթիի» նկատմամբ:


4-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Հարրի Քենը, սակայն երկրորդ խաղակեսի սկզբնամասում` 48-րդ րոպեին Վիլֆրիդ Բոնիի գոլի շնորհիվ «Սուոնսին» վերականգնեց հավասարությունը: «Տոտենհեմին» հաջողվեց հաղթանակ կորզել 89-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Կրիստիան Էրիկսենը:


Այս հաղթանակից հետո «Տոտենհեմն» ունի 24 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ «Սուոնսին» 9-րդ տեղում է` ակտիվում ունենալով 19 միավոր:

«Սուոնսի Սիթի»-«Տոտենհեմ»` 1:2
Գոլերը` Բոնի 48՛ - Քեյն 4՛, Էրիկսեն 89՛

Allsport.am