Вверх

Քեյնի ինքնագոլը «Տոտենհեմին» զրկեց հաղթանակից (տեսանյութ)


Անգլիայի առաջնության չորրորդ տուրի շրջանակում կայացած «Սանդերլենդ»-«Տոտենհեմ» խաղում գրանցվեց 2:2 հաշիվը:

Հանդիպման 2-րդ րոպեին Շադլին առաջ մղեց հյուրերին: Ընդամենը 2 րոպե անց Ջոնսոնը վերականգնեց հաշվի հավասարությունը: 48-րդ րոպեին Էրիկսենի գոլի շնորհիվ «Տոտենհեմը» կրկին առաջ անցավ հաշվի մեջ: 1:2 հաշիվը պահպանվեց մինչև 82-րդ րոպեն, երբ ինքնագոլի հեղինակ դարձավ Քեյնը:

Այս խաղից հետո «Տոտենհեմն» ունի 7 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Սանդերլենդը» 13-րդ տեղում է` 3 միավորով:

Անգլիայի առաջնություն, չորրորդ տուր
«Սանդերլենդ»-«Տոտենհեմ»` 2:2

Գոլերը` Ջոնսոն 4՛, Քեյն 82՛ (ինքնագոլ) - Շադլի 2՛, Էրիկսեն 48՛ 

Allsport.am