Вверх

«Ինտերը» հետաքրքրված է Աարոն Լենոնով


Միլանյան «Ինտերը» հետաքրքրված է լոնդոնյան «Տոտենհեմի» կիսապաշտպան Աարոն Լենոնի ծառայություններով: Իտալական Sport Mediaset-ի հաղորդման համաձայն 27-ամյա ֆուտբոլիստի խաղաոճը շատ է դուրս գալիս «Ներաձուրիների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին, ով ժամանակին աշխատել է Անգլիայում:

Չի բացառվում, որ իտալական կողմը առաջարկի անգլիական ակումբին փոխանակել Լենոնին Ֆրեդի Գուարինի հետ: Նկատենք, որ վերջինիս ծառայություններով էլ հետաքրքրված է «Տոտենհեմի» մարզիչ Մաուրիսիո Պուչետինոն:

Լենոնն ընթացիկ առաջնությունում անցկացրել է 9 հանդիպում եւ դարձել է 2 գոլի հեղինակ:

Armfootball.com