Вверх

Եվրոպայի լիգա. «Տոտտենհեմը» կմրցի Իտալական «Ֆիորենտինայի» հետ


Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում դեկտեմբերի 15-ին անցկացվեց 1/16 եզրափակիչի վիճակահանությունը:

Մրցաշարի գործող գավաթակիր իսպանական «Սեւիլիան» փլեյ-օֆֆի առաջին փուլում կմրցի Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ, իսկ Չեմպիոնների լիգայից տեղափոխված բելգիական «Անդերլեխտին» բաժին հասավ Մոսկվայի «Դինամոն», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի 40-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին:

1/16 եզրափակիչի առաջին խաղերը կկայանան փետրվարի 19-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ 7 օր անց:

Եվրոպայի լիգա, 1/16 եզրափակիչ

«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) - «Էվերտոն» (Անգլիա)

«Տորինո» (Իտալիա) - «Աթլետիկ» (Իսպանիա)

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա)

«Վոլֆսբուրգ» (Գերմանիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)

«Այաքս» (Հոլանդիա) - «Լեգիա» (Լեհաստան)

«Օլբորգ» (Դանիա) - «Բրյուգե» (Բելգիա)

«Անդերլեխտ» (Բելգիա) - «Դինամո» (Մոսկվա, Ռուսաստան)

«Դնեպր» (Ուկրաինա) - «Օլիմպիակոս» (Հունաստան) 

«Տրաբզոնսպոր» (Թուրքիա) - «Նապոլի» (Իտալիա) 

«Գենգամ» (Ֆրանսիա) - «Դինամո» (Կիեւ, Ուկրաինա)

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)

«Ռոմա» (Իտալիա) - «Ֆեյենորդ» (Հոլանդիա)  

ՊՍՎ (Հոլանդիա) - «Զենիթ» (Ռուսաստան)  

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Բեշիկթաշ» (Թուրքիա)

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Ֆիորենտինա» (Իտալիա)

«Սելթիկ» (Շոտլանդիա) - «Ինտեր» (Իտալիա)

Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը: