Вверх

«Տոտտենհեմ Հոտսպուրը» անգլիական ֆուտբոլային ակումբ է Լոնդոնի Տոտտենհեմից: Այժմ ակումբը հանդես է գալիս Պրեմիեր Լիգայում: Թիմի տնային մարզադաշտը «Ուայթ Հարտ Լեյնն» է:


«Տոտտենհեմը» հիմնադրվել է 1882 թ.-ին և իր առաջին հաղթանակն է ունեցել 1901-ին` դառնալով այն միակ ոչ լիգայի ակումբներից, որը հաղթել է նախքան Ֆուտբոլի Լիգայի կազմավորումը: «Տոտտենհեմը» 20-րդ դարի առաջին ակումբն է, որը ձեռք է բերել լիգայի և Անգլիայի Ֆուտբոլի գավաթի Դուբլ` հաղթելով երկուսն էլ 1960-61 մրցաշրջանում:


1963թ-ին «Տոտտենհեմը» դարձավ առաջին բրիտանական ակումբը, որը հաղթեց ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարում` Եվրոպական գավաթի հաղթողների գավաթում:


1967 թվականին ակումբը երրորդ անգամ հաղթեց Անգլիայի Ֆուտբոլի Գավաթում 1960 ականներին: 1970-ականներին «Տոտտենհեմը» հաղթել է լիգայի գավաթը և դարձել ՈՒԵՖԱ-ի գավաթի անդրանիկ հաղթող (1972թ):


1980-ականներին «շպորները» հաղթել են մի շարք տիտղոսներ. Անգլիայի Ֆուտբոլի Գավաթի կրկնակի հաղթող, Անգլիայի Ֆուտբոլի Սուպեր Գավաթի հաղթող և 1984թ-ին ՈՒԵՖԱ-ի գավաթի հաղթող:1990-ականներին ակումբը հաղթեց Անգլիայի Ֆուտբոլի Գավաթում և լիգայի գավաթում: 2008 թվականին նրանք հաղթեցին նաև լիգայի գավաթում, ինչն էլ նշանակում է, որ ակումբը նվաճել է յուրաքանչյուր վերջին վեց տասնամյակների ընթացքում գոյություն ունեցող գլխավոր տիտղոսները:


Ակումբի կարգախոսն է “Audere est Facere” (համարձակվել, նշանակում է ի կատար ածել), իսկ խորհրդանիշն է գնդակի վրա կանգնած աքլորիկը: Ակումբը երկարատև մրցակցության մեջ է մոտ հարևան «Արսենալի» հետ: 2 թիմերի միջև անցկացվող խաղերը հայտնի են որպես Հյուսիսային Լոնդոնի դերբի անվամբ: